«Վերադարձի իրավունք» երթի ընթացքում նահատակվել են 55 պաղեստինցի երեխաներ
Պաղեստինցի երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնը հայտարարել է, որ 2018թ. մարտի 30-ից մինչ օրս, Գազայի գոտում «Վերադարձի իրավունք» մեծ երթի ընթացքում, իսրայելցի բանակայինների գնդակներից խփվելով, նահատակվել են 55 պաղեստինցի երեխաներ և ավելի քան երեք հազարը վիրավորվել են:
Կիրակի օրը, զգուշացնելով պաղեստինցի երեխաների դեմ սիոնիստական զավթիչ ռեժիմի ոճրագործությունների շարունակման կապակցությամբ, Պաղեստինցի երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնը հավաստիացրել է, որ իսրայելցի բանակայինները դիտավորյալ են թիրախ դարձնում պաղեստինցի երեխաներին, որոնք ոչ մի վտանգ չեն ներկայացնում իրենց համար:
Պաղեստինյան այդ կենտրոնը նշել է, որ միջազգային հանրության պահած լռությունը և Սիոնիստական ոճրագործ ռեժիմի ղեկավարների անպատիժ մնալն ավելի հանդուգն է դարձնում զավթիչներին Պաղեստինի ժողովրդի դեմ ոճրագործությունները շարունակելու համար:
Պաղեստինցի երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնը պահանջել է դադարեցնել Պաղեստինի բռնագրավված տարածքներում մարդու իրավունքների խախտումը, հատկապես վերջ դնել «Վերադարձի իրավունք» խաղաղ երթին մասնակցող պաղեստինցիների դեմ իրականացվող ոճրագործությանը: