Սիոնիստ ցուցարարները Երուսաղեմում փակել են Նեթանյահուի նստավայր տանող փողոցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229862-Սիոնիստ_ցուցարարները_Երուսաղեմում_փակել_են_Նեթանյահուի_նստավայր_տանող_փողոցը
Գազայի պատերազմում Բենիամին Նեթանյահուի քաղաքականության դեմ բողոքող ցուցարարները կրկին դուրս են եկել փողոցներ և փակել բռնագրավված Երուսաղեմում գտնվող նրա նստավայր տանող փողոցը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 03, 2025 11:01 Asia/Tehran

Գազայի պատերազմում Բենիամին Նեթանյահուի քաղաքականության դեմ բողոքող ցուցարարները կրկին դուրս են եկել փողոցներ և փակել բռնագրավված Երուսաղեմում գտնվող նրա նստավայր տանող փողոցը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ ցուցարարները կրել են Նեթանյահուի քաղաքականությունը դատապարտող գրություններով պաստառներ և պահանջել  հաստատել գերիների փոխանակման երկրորդ փուլն ու ազատ արձակել բոլոր սիոնիստ գերիներին։
Ցույցն անցկացվել է Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունից հետո, որում նշվել է, որ կիրակի առավոտից արգելվելու է ցանկացված տեսակի բեռների մուտք Գազայի հատված։
Հայտարարության մեջ ասվում է․ «Որոշումն ընդունվել է համաձայնագրի առաջին փուլի ավարտից հետո և քանի որ ՀԱՄԱՍ-ը դեմ է Ասիայի հարցերով ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթաքերի՝ բանակցությունները շարունակելու ծրագրին»:
Իսրայելի վարչապետը, վախենալով զինադադարին ընդդիմանալուց և իր կաբինետի փլուզումից, փորձում է ազատել սիոնիստ բանտարկյալներին հրադադարի առաջին փուլի շրջանակներում՝ երկրորդ փուլում զիջումները կանխելու համար: