Հակասիոնիստական ​​ցույցեր տարբեր երկրներում
(last modified Sun, 29 Sep 2024 14:04:42 GMT )
Սեպտեմբեր 29, 2024 17:34 Asia/Tehran
  • Հակասիոնիստական ​​ցույցեր տարբեր երկրներում

Աշխարհի տարբեր երկրներից մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Գազայի հատվածի և Լիբանանի վրա ցեղասպան Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների և դաժան հարձակումների դեմ։

Հազարավոր մարդիկ Բրազիլիայում, Իսպանիայում, Պակիստանում, Իրաքում, Մարոկկոյում, Հնդկաստանում, Ավստրալիայում և Հորդանան գետի Արևմտյան ափին ցույցեր են անցկացրել՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի և Լիբանանի։ Նրանք դատապարտել են Գազայի հատվածի և Լիբանանի վրա Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմի հանցագործություններն ու բարբարոսական հարձակումները, ինչպես նաև Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահին նահատակելու Սիոնիստական ​​բռնազավթիչ ռեժիմի նողկալի ու վախկոտ ոճիրը։
Ցուցարարներն իրենց զզվանքն են հայտնել Սիոնիստական ցեղասպան ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ եւ իրենց աջակցությունն են հայտնել լիբանանցի ու պաղեստինցի մոջահեդներին։
Հորդանան գետի արեւմտյան ափում Ռամոլլահի ցույցի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել ի հիշատակ լիբանանյան Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ նահատակ Սեյեդ Հասան Նասրոլլահի և պաղեստինյան դիմադրության այլ նահատակ առաջնորդների, ինչպիսիք են Իսմայիլ Հանիեն և Մուհամեդ ալ-Զեյֆը, և ի աջակցություն Գազայի, Լիբանանի և Եմենի ժողովրդի ու դիմադրության, դատապարտել են իսրայելական ռեժիմի հանցավոր սպանությունները։
Ռամոլլահի ցուցարարները նաև կարևորել են Պաղեստինի ազատագրման ուղու շարունակությունը և Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի ագրեսիայի դեմ պայքարը և բարձրացրել Հեզբոլլահի, Պաղեստինի, Լիբանանի և Եմենի դրոշներն ու նահատակ Նասրոլլահի լուսանկարները։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, Լիբանանի վրա իսրայելական բանակի զանգվածային հարձակումների հետեւանքով ավելի քան 700 մարդ է զոհվել, առնվազն 2600-ը՝ վիրավորվել։