Դամասկոսում կայացել է Իրաքի ազգային անվտանգության խորհրդականի և Բաշար Ասադի հանդիպումը
Կիրակի օրը, Իրաքի ազգային անվտանգության խորհրդականը և Բաշար Ասադը Դամասկոսում քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր:
Ալ-Ահդ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Ֆալեհ Ալ-Ֆայազի հետ հանդիպման ժամանակ, Բաշար Ասադն ասել է.«Տարածաշրջանային ու միջազգային զարգացումները կարևորում են Իրաքի ու Սիրիայի ջանքերը՝ թշնամիների դավադրությունների դիմաց անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու կապակցությամբ»:
Սիրիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանի ճակատագիրը որոշում են նրա ժողովուրդները:
Հանդիպման ժամանակ, Իրաքի ազգային անվտանգության խորհրդական Ֆալեհ Ալ-Ֆայազն ասել է.«Ահաբեկչության դիմաց Սիրիայի հզոր հաղթանակը հաղթանակ է Իրաքի համար և Իրաքում ցանկացած ռազմական ձեռքբերում Սիրիայի կայունության օգտին է»: