Ձևավորվել է փաստահավաք խումբ՝ իրաքցի բանակայինների դեմ հարձակումը քննարկելու համար
Իրաքի համատեղ գործողության հրամանատարությունը հայտարարել է, որ ձևավորվել է փաստահավաք կոմիտե՝ իրաքյան անվտանգության ուժերի դեմ ԱՄՆ-ի կործանիչների հարձակումը քննարկելու համար:
Անցած չորեքշաբթի օրը, ԱՄՆ-ի գլխավորած ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի կործանիչները, հարձակում են իրականացրել Քերքուք նահանգի Ալ-Հովեյջե քաղաքի Ալ-Ռիադ թաղամասի դեմ, որի հետևանքով սպանվել է իրաքցի մի բանակային և երկու ուրիշներ վիրավորվել են:
Ուրբաթ օրը, Իրաքի Ալ-Էլամ Ալ-Հորբի լրատվական կենտրոնը, մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ համատեղ գործողության հրամանատարությունը ուսումնասիրում է իրաքցի բանակայինների դեմ այդ կոալիցիայի հարձակման պատճառը:
Ավելի վաղ, բազում քննադատություններ են եղել իրաքցի խաղաղ բնակչության դեմ ամերիկյան կործանիչների հարձակումների վերաբերյալ: