Պակիստանում բողոքի ցույց է անցկացվել՝ հայտնի շիա գործիչների անհետ կորելու դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i106988-Պակիստանում_բողոքի_ցույց_է_անցկացվել_հայտնի_շիա_գործիչների_անհետ_կորելու_դեմ
Պակիստանի մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ և հոգևորականներ, Իսլամաբադում բողոքի ցույց են անցկացրել՝ այդ երկրի հայտնի շիա գործիչների անհետացման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2019 04:32 Asia/Tehran
  • Պակիստանում բողոքի ցույց է անցկացվել՝ հայտնի շիա գործիչների անհետ կորելու դեմ

Պակիստանի մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ և հոգևորականներ, Իսլամաբադում բողոքի ցույց են անցկացրել՝ այդ երկրի հայտնի շիա գործիչների անհետացման դեմ:

Ուրբաթ օրը տեղի ունեցած ցույցի մասնակիցները, կառավարությունից պահանջել են օրինական քայլեր ձեռնարկել՝ երկրի տարբեր շրջաններում անհետ կորած շիաների ճակատագիրը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղությամբ:

Ցուցարարները հայտարարել են, որ շիա գործիչների անհետացումն անբնական է և իրականացվել է Սաուդյան Արաբիային կապված թաքֆիրական և ծայրահեղական խմբավորումների պահանջով:

Ցույցի մասնակիցները Պակիստանի կառավարությունց պահանջել են նաև թույլ չտալ, որպեսզի Սաուդյան Արաբիան, գումար տրամադրելու միջոցով, շահագործի Իսլամաբադին և միջամտի Պակիստանի ներքին գործերին:

Վահդաթ կուսակցության գլխավոր քարտուղար Ռաջե Նասեր Ջաֆարին, ով նույնպես ներկա է եղել ցույցին, հայտարարել է. «Պակիստանի տաբեր քաղաքներում շիա գործիչների անհետացումը տեղի է ունեցել անօրինկան գործողության արդյունքում և դա անհանգստացնում է ժողովրդին»:

Այս հաղորդման համաձայն, բացի Իսլամաբադից, շիա գործիչների անհետ կորելու դեմ ուղղված բողոքի նման ցույցեր են կազմակերպվել նաև Պակիստանի այլ քաղաքներում: