Ցույցեր Պակիստանում՝ Ալե Սաուդի ռեժիմի դեմ
Չորեքշաբթի օրը, Պակիստանի մի խուբ ակտիվիսրներ և կրոնական կուսակցությունների աջակիցներ, Բաղիի գերեզմանոցում իսլամ կրոնի իմամների սրբավայր դամբարանների ավերման տարելիցի օրը, այս երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Իսլամաբադում, Ռավելփենդիում, Լահուրում և Կարաչիում, ցույց են անցկացրել և կոչ են արել վերանորոգել սրբավայր դամբարանները:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ցուցարաները Պակիստանի կառավարությունից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ Բաղիի գերեզմանոցի վերանորոգման ուղղությամբ:
Լուսնային հիջրեթի 1344թ. շավալ ամսվա 8-ին (1926թ. ապրիլի 21-ին) վահաբիականները, հակառակ Ղուրանի հրահանգներին և իսլամի մարգարեի ավանդությանը ու նաև կրոնական ուսմունքների սխալ ընկալման հետևանքով, ավերել էին իսլամի շիա ուղղության չորս առաջնորդներ Իմամ Հասանի, Իմամ Սաջադի, Իմամ Մոհամմմեդ Բաղերի և Իմամ Ջաաֆար Սադեղի՝ Բաղիի գերեզմանոցում գտնվող սրբավայր դամբարանները:
Բաղիի գերեզմանոցը, որ Իսլամի առաջին տարիներին ստեղծվել էր Մեծ մարգարեի հրահանգով, մուսուլմանների ամենակարևոր գերեզմանոցն է, որն իր մեջ պարունակում է իսլամի պատմության կարևոր բաժինը: