Կատարը զգուշացրել է Սաուդյան Արաբիային. Հարկ եղած դեպքում պատրաստ ենք պատերազմի
Կատարի Էմիրի եղբայրը խոսքն ուղղելով այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառած չորս պետություններին, հատկապես Սաուդյան Արաբիային, ասել է.«Դոհան պատերազմի չի ձգտում, սակայն հարկ եղած դեպքում, պատրաստ է գնալ այդ քայլին»:
Կիրակի երեկոյան, Խալիֆա Բեն Համադ Ալե Սանին թուիթերում գրել է.«Դոհան ռազմատենչ չէ, սակայն եթե որևէ երկիր Կատարի դեմ ոտնձգելու մտադրություն ունենա, ողջ կարողությամբ կպաշտպանենք մեր երկիրը»:
2017թ. հունիսի 5-ին, Սաուդյան Արաբիան ու իր դաշնակիցներ՝ Եգիպտոսը, ԱՄԷ և Բահրեյնը Ռիադի գլխավորած արաբական շարժման հետ Դոհայի քայլ չպահելու պատճառով, խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ և շրջափակումներ կիրառելուց բացի, Կատարի դեմ փակեցին իրենց ցամաքային, ծովային ու օդային սահմանները:
Կատարի համար Սաուդյան Արաբիայի ու իր դաշնակիցների ճշտած կարևոր պայմաններն են՝ Իրանի ու Լիբանանի Հեզբոլլահի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, Ալ-Ջազիրա հեռուստաընկերության փակվելը և Կատարի տարածքում Թուրքիայի ռազմաբազայի վերացնելը: Դոհան չի ընդունել այդ պայմանները: