ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների անհաջող հարձակումը Իրաքի նավթահորերի վրա
ԻԼԻՊ ահաբեկչական խմբի մի շարք անդամներ հարձակվել են Իրաքի Սալահեդդին նահանգում նավթային հանքավայրերի վրա:
Սալահեդդին նահանգում Իրաքի բանակի հրամանատար Սաադ Մոհամմեդն ասել է. «ԻԼԻՊ ահաբեկչական խմբի որոշ անդամներ հարձակվել են Իրաքի Սալահեդդին նահանգում Աջիլ և Ալաս նավթային հանքավայրերի վրա, սակայն ոստիկանական ուժերին հաջողվել է չեզոքացնել հարձակումը և կանխել նավթային հորերին հասնելու ԻԼԻՊ-ի ջանքերը»:
Իրաքի հրամանատարը նշել է, որ 2017 թ.-ին Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո, ահաբեկչական խմբավորման տարրերը առաջին անգամ են հարձակվում Իրաքի հյուսիսային նավթային հորերի վրա:
Իրաքի բանակի 7-րդ ստորաբաժանման սպա Մաջիդ Ալ-Յասարիի խոսքերով, Իրաքի ռազմաօդային ուժերի կողմից թիրախ է դարձել Ալ -Անբար նահանգում ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի երկու բազա և ահաբեկիչների չորսը սպանվել են:
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամները վերջերս հարձակումներ է իրականացրել Իրաքի անվտանգության և ռազմական կենտրոնների վրա, մասնավորապես Իրաքի արևմտյան Դիայա և հյուսիսային Սալահեդդին ու Քիրքուք նահանգներում: