Պակիստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացնի Քաշմիրի հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i110327-Պակիստանը_ՄԱԿ_ի_ԱԽ_ին_կներկայացնի_Քաշմիրի_հարցը
Պակիստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը Չինաստանի աջակցությամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձրացնի Քաշմիրի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2019 04:35 Asia/Tehran
  •  Պակիստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացնի Քաշմիրի հարցը

Պակիստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը Չինաստանի աջակցությամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձրացնի Քաշմիրի հարցը:

Շահ Մարհմուդ Ղորեյշին ասել է, որ Իսլամաբադը մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնել Քաշմիրի հարցը՝ Ինդոնեզիայի և Լեհաստանի աջակցությունը ստանալու նպատակով:

Անցած երկուշաբթի օրը, Հնդկաստանը չեղարկեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը և հայտարարեց, որ այդ տարածքն այսուհետև գտնվում է իր վերահսկողության տակ:

Իշխող «Բհարաթիա ջանաթա» կուսակցության (BJP) կողմից խորհրդարանում   Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատուկ վիճակի չեղարկմամբ, քաշմիրցիների պայմանները բարդացել են և հնարավորություն է ստեղծվել, որպեսզի հինդուները գաղթեն այդ տարածք և այնտեղ իրականացնեն հողի առք ու վաճառք:

Քաշմիրի տարածքի մի մասը գտնվում է Հնդկաստանի իսկ մյուս մասը՝ Պակիստանի տարածքում: Սակայն երկու երկրներն էլ Քաշմիրի ամբողջ տարածքի վերահսկողության հավակնություն ունեն:

Հնդկաստանի ու Պակիստանի միջև Քաշմիրի հարցով հակամարտությանը զուգահեռ, ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարել է, որ այդ տարածաշրջանի խնդիրը պետք  է լուծվի հանրաքվեի միջոցով: