Պակիստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացնի Քաշմիրի հարցը
Պակիստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր երկիրը Չինաստանի աջակցությամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ում կբարձրացնի Քաշմիրի հարցը:
Շահ Մարհմուդ Ղորեյշին ասել է, որ Իսլամաբադը մտադիր է ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնել Քաշմիրի հարցը՝ Ինդոնեզիայի և Լեհաստանի աջակցությունը ստանալու նպատակով:
Անցած երկուշաբթի օրը, Հնդկաստանը չեղարկեց Քաշմիրի հատուկ կարգավիճակը և հայտարարեց, որ այդ տարածքն այսուհետև գտնվում է իր վերահսկողության տակ:
Իշխող «Բհարաթիա ջանաթա» կուսակցության (BJP) կողմից խորհրդարանում Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրի հատուկ վիճակի չեղարկմամբ, քաշմիրցիների պայմանները բարդացել են և հնարավորություն է ստեղծվել, որպեսզի հինդուները գաղթեն այդ տարածք և այնտեղ իրականացնեն հողի առք ու վաճառք:
Քաշմիրի տարածքի մի մասը գտնվում է Հնդկաստանի իսկ մյուս մասը՝ Պակիստանի տարածքում: Սակայն երկու երկրներն էլ Քաշմիրի ամբողջ տարածքի վերահսկողության հավակնություն ունեն:
Հնդկաստանի ու Պակիստանի միջև Քաշմիրի հարցով հակամարտությանը զուգահեռ, ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարել է, որ այդ տարածաշրջանի խնդիրը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով: