Սիրիայի քուրդ աշխարհազորայինները բազմաթիվ դպրոցներ դարձրել են ռազմակայաններ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i111901-Սիրիայի_քուրդ_աշխարհազորայինները_բազմաթիվ_դպրոցներ_դարձրել_են_ռազմակայաններ
ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» անվամբ քուրդ աշխարհազորայիները, մինչ այժմ Ալ-Հասաքա նահանգում փակել են ավելի քան երկու հազար դպրոցներ և դրանցից մի քանիսն էլ դարձրել են ռազմական կենտրոններ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 27, 2019 09:01 Asia/Tehran
  • Սիրիայի քուրդ աշխարհազորայինները բազմաթիվ դպրոցներ դարձրել են ռազմակայաններ

ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» անվամբ քուրդ աշխարհազորայիները, մինչ այժմ Ալ-Հասաքա նահանգում փակել են ավելի քան երկու հազար դպրոցներ և դրանցից մի քանիսն էլ դարձրել են ռազմական կենտրոններ:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ քանի որ այդ շրջանների բնակիչները չեն ցանկանում, որպեսզի իրենց երեխաները ստանան այնպիսի կրթություն ինչպիսին տալիս է վերոնշյալ խումբը, քաշխարհազորայինները փակել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա և Ղամիշլի քաղաքների դպրոցները:

ԱՄՆ-ին կապված  «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ը վերջերս փակել են Ալ Հասաքա նահանգի Ռաաս Ալ-Էյն քաղաքի ավագ դպրոցները և դրանք վերածել ռազմական կենտրոնների: 

Սիրիայի հյուսիս արևելյան և արևելյան հատվածի բնակիչները մինչ այժմ բազմաթիվ բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Սիրիայի քուրդ աշխարհազորայինների ոտնձգությունների ու ճնշումների: