Սիրիական նավթը կողոպտվում և տեղափոխվում է օկուպացված Պաղեստին
Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերը (ՂԱՍԴ) սիոնիստական ընկերությանն է փոխանցել երկրի հյուսիսում տասնյակ նավթահորերի շահագործման և նավթը Իսրայել տեղափոխելու արտոնությունը:
«Ռեյ Ալ-Յոմ» օրաթերթի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական Ժողովրդավարական ուժերը Արևելյան Եփրատում գողանում են Սիրիայի նավթը և Հորդանանի համագործակցությամբ ուղարկում իսրայել:
Մի քանի օր առաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, անդրադառնալով Սիրիայում նավթահորերը պաշտպանելու պատրվակով ԱՄՆ-ի 800 զորայինների առկայությանը,ամերիկյան ընկերություններին կոչ է արել շահագործել այդ նավթահորերը:
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, վերջին շաբաթների ընթացքում, ամերիկյան զորախմբերը տեղակայվել են,Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նավթային տարածքների մոտակայքում:
ԻԼԻՊ-ի պարտությունից հետո Սիրիայի նավթահորերն անցել են քրդական Ժողովրդավարական ուժերի վերահսկողության տակ: