Իրաքի նախագահը հրաժարական է տվել
Լիբանանի «Ալ-Միյադին» հեռուստաընկերությունը հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հրաժարականի մասին:
Հաղորդումների համաձայն, հինգշաբթի օրը, պառլամենտին ուղղված նամակում, Սալեհը հայտարարել է, որ պատգամավորները պետք է որոշում կայացնեն իր հրաժարականի մասին, քանի որ ինքը չի ցանկանում կառավարության ձևավորման պարտավորությունը տալ Ալ Բաննա կուսակցությունից Ասադ Ալիդանին:
Իրաքի նախագահը հայտարարել է, որ քանի որ ստեղծված իրավիճակում Ալիդանի առաջադրումը կլինի Սահմանադրության խախտում, ինքը հրաժարական է տալիս, որպեսզի խորհրդարանականները կայացնեն համապատասխան որոշում:
Իրաքի քաղաքական խմբերը մինչ օրս չեն կարողացել համաձայնության գալ վարչապետի թեկնածուի շուրջ:
Հոկտեմբերի մեկին, այդ երկրում մեկնարկեցին բողոքի ցույցեր՝ սոցիալական ծառայությունների ցածր որակի, կառավարության անգործության և համատարած կուռուպցիայի դեմ: Ցույցերի արդյունքում, այդ երկրի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հրաժարական տվեց: