ԱՄՆ-ն շարունակում է խափանել հակաիսրայելական բանաձևի ընդունումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i11599-ԱՄՆ_ն_շարունակում_է_խափանել_հակաիսրայելական_բանաձևի_ընդունումը
ԱՄՆ-ն խափանարարական նոր քայլեր է սկսել` ՄԱԿ-ում Երուսաղեմը բռնագրավող ռեժիմի դեմ բանաձևի ընդունման ուղղությամբ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2016 08:32 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն շարունակում է խափանել հակաիսրայելական բանաձևի ընդունումը

ԱՄՆ-ն խափանարարական նոր քայլեր է սկսել` ՄԱԿ-ում Երուսաղեմը բռնագրավող ռեժիմի դեմ բանաձևի ընդունման ուղղությամբ :

Աշխարհի մեծ թվով երկրներ սատարել են ՄԱԿ-ի բանաձևերի հիմունքով Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան անկախ երկրի ձևավորման և Սիոնիստական ռեժիմի բռնագրավմանը վերջ դնելու մասին պաղեստինցիների ներկայացրած բանաձևին : ԱՄՆ Պետդեպի խոսնակ ՝ Մարք Թուները հայտարարել է , թե առայժմ Պաղեստինի բռնագրավմանը վերջ դնելու մասին ոչ մի պաշտոնական նախագիծ ՄԱԿ-ի ԱԽ-ին չի ներկայացվել : Մինչդեռ ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչը տարբեր երկրներին է տրամադրել 1967 թվականին օկուպացված տարածքներում Իսրայելի ռեժիմի բռնագրավմանը վերջ տալու վերաբերյալ նախագիծը : Այդ քայլը ՄԱԿ-ի ծրագրերին «անհամապատասխան» գնահատելով , Մարք Թուներն ասել է .-«Պաղեստինի օկուպացման դադարեցման վերաբերյալ բանաձևի մասին խոսելու համար դեռ վաղ է » : Հատկանշական է , որ ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցչի կողմից ներկայացված նախագծի համաձայն , պաղեստինյան տարածքներում սիոնիստաբնակ քաղաքավաններն «անօրինական» են համարվել , պատճառաբանությամբ, որ դրանք խոչընդոտում են արդար խաղաղության հաստատմանը :

2001 թվականի փետրվարին ևս Վաշինգտոնը վետո էր դրել սիոնիստաբնակ ավանների առնչությամբ նման նախագծի վրա : Չնայած Պաղեստինի օկուպացմանը վերջ դնելու մասին նախագծին ցուցաբերվող միջազգային պաշտպանությանը , ԱՄՆ-ն հակաիսրայելական բանաձևերը վետոյի ենթարկելով , կրկին անգամ դեմ է գնացել միջազգային հանրության ցանկությանը : 2014 թվականին ևս ՄԱԿ-ի ԱԽ-ն ՝ ԱՄՆ-ի վետոյի պատճառով օրակարգից հանեց Պաղեստինի բռնազավթմանը վերջ դնելու մասին բանաձևի նախագիծը : Թեև ներկայացված նախագիծն ունի թերություններ և դեռևս հեռու է Պաղեստինի նպատակներից , սակայն նույնիսկ նման բանաձևի նախագիծը մտահոգել է Իսրայելի ռեժիմի և ԱՄՆ-ի պետայրերին : Իսրայելին պաշտպանելու իրենց քաղաքականության շրջանակում , ամերիկացի պետայրերը տարբեր , ինչպես օրինակ պաղեստինցիների նախագծի հանգամանորեն քննարկման նման պատճառաբանություններով , հետաձգում են ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի նախատեքստի շուրջ քվեարկության անցկացումը :

Ամերիկացի պետայրերը նաև մտադիր են ժամավաճառ լինելով , անկարևոր ներկայացնել պաղեստինցիների բանաձևը : Պարզից էլ պարզ է , որ ԱՄՆ-ի կողմից պաղեստինյան բանաձևը վետոյի ենթարկելը Վաշինգտոնին մեծ ծախսեր է պարտադրելու : Նման հանգամանքներում , ԱՄՆ-ն միտում է միջազգային հանրության կրքերը մեղմող բայց և սադրիչ քայլերով , շարունակել իր հակապաղեստինյան քաղաքականությունը : Նման պայմաններում , առավել քան երբևէ անհրաժեշտ է համարվում ՄԱԿ-ի պատասխանատուների և պաղեստինցիների զգոնությունը :