ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԻՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՍԱՐԿՈՖԱԳՆԵՐ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116480-ԵԳԻՊՏՈՍՈՒՄ_ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ_ԵՆ_ՀԻՆ_ԵԳԻՊՏԱԿԱՆ_ՍԱՐԿՈՖԱԳՆԵՐ
Աշխարհ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԻՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՍԱՐԿՈՖԱԳՆԵՐ HraparakHraparak2 Փետրվար 2020 | 14:30 Facebook Twitter Եգիպտոսում հայտնաբերվել են հին եգիպտական սարկոֆագներ Եգիպտոսի Հնությունների նախարարությունը հայտարարել է, որ վերջերս հնագետները հայտնաբերել են Մինյա նահանգում հին եգիպտական ժամանակների սարկոֆագներ, որոնք պատկանել են բարձրաստիճան քրմերի։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2020 12:54 Asia/Tehran
  • ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԻՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՍԱՐԿՈՖԱԳՆԵՐ

Աշխարհ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԻՆ ԵԳԻՊՏԱԿԱՆ ՍԱՐԿՈՖԱԳՆԵՐ HraparakHraparak2 Փետրվար 2020 | 14:30 Facebook Twitter Եգիպտոսում հայտնաբերվել են հին եգիպտական սարկոֆագներ Եգիպտոսի Հնությունների նախարարությունը հայտարարել է, որ վերջերս հնագետները հայտնաբերել են Մինյա նահանգում հին եգիպտական ժամանակների սարկոֆագներ, որոնք պատկանել են բարձրաստիճան քրմերի։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն։

Մասնագետները պարզել են, որ դրանցից մի քանիսում հանգչում են Տոտ հին եգիպտական աստծո սպասավորող բարձրաստիճան քրմեր։ Տոտը, հիշեցնենք, որ հին եգիպտական դիցարանում իմաստության աստվածն էր։ Մեկ սարկոֆագ էլ նվիրված է եղել փարավոնների պաշտպան Հորուս աստծուն։

Հայտնաբերվել են նաեւ տասը հազարի չափ Ուշեբթիի արձանիկներ, որոնք ընդունված է եղել դնել մահացածների կողքին, 700 հուռութքներ, որոնցից մի մասը մաքուր ոսկուց։ Հուռութքներից մեկը եղել է թեւավոր կոբրայի տեսքով, ինչպես նաեւ հուղարկավորության ծիսական անոթներ, որոնց մեջ սովորաբար դրվել են հանգուցյալի այն օրգանները, որոնք հեռացվել են դիակից մումիֆիկացիայի պրոցեսի ընթացքում։

Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ տասնվեց գերեզման, որոնց մեջ եղել է քսան փայտե կամ քարե սարկոֆագ՝ երեք հազար տարեկան։ Դրանք հայտնաբերվել են Կահիրեից երեք հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

https://hraparak.am/post/6bba609c21a7a4131e518bbd2cbb68d8