Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումը և Ռուսաստանի ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i116697-Սիոնիստական_ռեժիմի_ավիահարձակումը_և_Ռուսաստանի_ուղևորատար_ինքնաթիռի_արտակարգ_վայրէջքը
Սիոնիստական ռեժիմի կործանիչների ավիահարձակումների պատճառով, Ռուսաստանի ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջք է կատարել Լաթաքիայում այդ երկրի ավիաբազայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2020 08:42 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումը և Ռուսաստանի ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջքը

Սիոնիստական ռեժիմի կործանիչների ավիահարձակումների պատճառով, Ռուսաստանի ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջք է կատարել Լաթաքիայում այդ երկրի ավիաբազայում:

Ուրբաթ առավոտյան, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Դամասկոսի օդանավակայանում վայրէջքի մտադրություն ունեցող 172 ուղևորով  ռուսական Airbus-320 ինքնաթիռը նկատելով այդ քաղաքում որոշ թիրախների դեմ Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակումը, վայրէջք է կատարել Լաթաքիայում ռուսական ավիաբազայում:

ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ՝ Իգոր Կոնաշենկովն ընդգծել է, որ Դամասկոսի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակման և Սիոյաի ՀՕՊ համակարգերի ակտիվանալու պատճառով, Թեհրանից Դամասկոս մեկնած ինքնաթիռը հայտնվել էր կործանման թիրախում:

Կոնաշենկովը նշել է, որ սիոնիստական ռեժիմի չորս Էֆ-16 կործանիչներ, տեղական ժամանակով հինգշաբթի առավոտյան, ժամը 2-ին, հրթիռներ են արձակել Դամասկոսի արվարձանի ուղղությամբ, և Սիիայի ՀՕՊ համակարգը ակտիվացել է այդ հարձակումները դիմագրավելու համար: