Սիոնիստական ռեժիմի ավիահարձակումը և Ռուսաստանի ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջքը
Սիոնիստական ռեժիմի կործանիչների ավիահարձակումների պատճառով, Ռուսաստանի ուղևորատար ինքնաթիռի արտակարգ վայրէջք է կատարել Լաթաքիայում այդ երկրի ավիաբազայում:
Ուրբաթ առավոտյան, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Դամասկոսի օդանավակայանում վայրէջքի մտադրություն ունեցող 172 ուղևորով ռուսական Airbus-320 ինքնաթիռը նկատելով այդ քաղաքում որոշ թիրախների դեմ Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակումը, վայրէջք է կատարել Լաթաքիայում ռուսական ավիաբազայում:
ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ՝ Իգոր Կոնաշենկովն ընդգծել է, որ Դամասկոսի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակման և Սիոյաի ՀՕՊ համակարգերի ակտիվանալու պատճառով, Թեհրանից Դամասկոս մեկնած ինքնաթիռը հայտնվել էր կործանման թիրախում:
Կոնաշենկովը նշել է, որ սիոնիստական ռեժիմի չորս Էֆ-16 կործանիչներ, տեղական ժամանակով հինգշաբթի առավոտյան, ժամը 2-ին, հրթիռներ են արձակել Դամասկոսի արվարձանի ուղղությամբ, և Սիիայի ՀՕՊ համակարգը ակտիվացել է այդ հարձակումները դիմագրավելու համար: