Հալեպի օդանավակայանն 9-ամյա դադարից հետո ընդունել է առաջին ուղևորատար ինքնաթիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117244-Հալեպի_օդանավակայանն_9_ամյա_դադարից_հետո_ընդունել_է_առաջին_ուղևորատար_ինքնաթիռը
Փետրվարի 19-ին, 9-ամյա դադարից հետո, առաջին ուղևորատար ինքնաթիռը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2020 13:24 Asia/Tehran

Փետրվարի 19-ին, 9-ամյա դադարից հետո, առաջին ուղևորատար ինքնաթիռը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից ժամանել է Հալեպի միջազգային օդանավակայան:

Սիրիայի ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հալեպի միջազգային օդանավակայանը, որ  փակվել էր 2011 թվականին Սիրիայում ճգնաժամն սկսվելուց ի վեր, այսօր գործարկվել է ,ընդունելով  Դամասկոսից ժամանած առաջին ուղևորատար ինքնաթիռը:

Սիրիայի բանակը կիրակի օրն ահաբեկիչներից ազատագրելով Հալեպի արևմտյան և հյուսիսարևմտյան տասնյակ գյուղեր ու ավաններ, կատարյալ անվտանգություն է հաստատել այդ քաղաքում:

Ժողովուրդը ցնծությամբ է տոնում Հալեպի ազատագրումը: Մարդիկ տոնում են ահաբեկիչների նկատմամբ սիրիական բանակի տարած հաղթանակը: