Սիրիայի բանակը նախազգուշացրել է երկրի օդային տարածքի ցանկացած խախտման կապակցությամբ
Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ երկրի օդային տարածքի ցանկացած խախտում, ընկալվելու է որպես օտարերկրյա ռազմական ներխուժում Սիրիայի տարածք և օդուժը դիմելու է համապատասխան գործողությունների:
«Օդուժին և պաշտպանությանը հանձնարարվել է հայտնաբերել և խոցել ցանկացած կործանիչ կամ օդանավ, որը կխախտի սիրիական օդային տարածքը». շաբաթ օրը հայտնել է բանակի և զինված ուժերի հրամանատարության պաշտոնյան:
Սիոնիստական ռեժիմը բազմիցս ռմբակոծել է Սիրիայի տարբեր տարածքները ՝ այդ երկրի օդային տարածքը:
Մեկ այլ լուրի համաձայն, վերականգնվել է Դամասկոս-Հալեպ միջազգային մայրուղու երթևեկությունը, որը դադարեցվել էր վերջին 9 տարիներիր ըթնացքում:
Հալեպը Սիրիայի տնտեսական մայրաքաղաքն, իսկ Դամասկոսը՝ քաղաքական: Անցած ինը տարիների ընթացքում, քաղաքներն իրար կապող միջազգային երթուղին փակվել էր քանի որ Հալեպը գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ: