Իդլիբում սպանվել է ևս երկու թուրք զինծառայող
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117565-Իդլիբում_սպանվել_է_ևս_երկու_թուրք_զինծառայող
Սիրիայի Իդլիբ նահանգում սպանվել է ևս երկու թուրք զինծառայող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2020 09:22 Asia/Tehran
  • Իդլիբում սպանվել է ևս երկու թուրք զինծառայող

Սիրիայի Իդլիբ նահանգում սպանվել է ևս երկու թուրք զինծառայող:

Հինգշաբթի առավոտյան, Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ այդ երկրի բանակի երկու զինծառայողները սպանվել են Սիրյաի հյուսիսյին Իդլիբ նահանգի վրա օդային հարձակման ընթացքում: Թուրքիայի ՊՆ-ն հարձակման մասին մանրամասներ չի հաղորդել: 

Միևնույն ժամանակ, չորեքշաբթի օրը, լրատվական աղբյուրները հայտնել են Սիրիայի Իդլիբ նահանգում 8 թուրք զինվորների վիրավորվելու մասին: 

Թուրքիայի բանակի հրետանին հարձակման թիրախ է դարձրել Իդլիբի արվարձաններում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:

Վերջին օրերի ընթացքում լրատվական աղբյուրները հայտնում են Սիրիայի բանակի հետ ընդհարումների ընթացքում 13 թուրք զորայինների սպանվելու մասին: 

Ավելի քան 2 ամիս է, ինչ Սիրիան սկսել է Իդլիբ նահանգը ահաբեկիչների ներկայությունից մաքրագործելու գործողությունները, սակայն Թուրքիան, որ դեմ է այս քայլին, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, բռնագրավել է Սիրիայի տարածքի մի մասը: