Սիրիայի նախարար. ԱՄՆ-ը գողանում է սիրիական նավթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i117668-Սիրիայի_նախարար._ԱՄՆ_ը_գողանում_է_սիրիական_նավթը
Սիրիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի նավթը Թուրքիայի տարածքով վաճառում է այլ երկրների:
(last modified 2026-02-09T04:56:00+00:00 )
Մարտ 01, 2020 09:04 Asia/Tehran
  • Սիրիայի նախարար. ԱՄՆ-ը գողանում է սիրիական նավթը

Սիրիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի նավթը Թուրքիայի տարածքով վաճառում է այլ երկրների:

Աթեֆ Նադաֆը հավելել է, որ Սիրիայի այլ շրջաններում նույնպես կա նաև նավթ, սակայն պատերազմի պատճառով, տեղի ենթակառուցվածքները քանդվել են:

Նա նշել է, որ Սիրիան պարտավոր է նավթ ներմուծել, և այն գնում է դոլարով: Սակայն քանի որ Սիրիայի բանկերը ներառեված են պատժամիջոցների ցուցակում, այդ երկրի հետ ցանկացած արտարժույթի փոխանակում նույնպես արգելված է:

Սիրիան ունի 2 միլիոն 500 հազար բարել անմշակ նավթի պաշարներ: 2019թ հոկտեմբերին, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եկել է ժամանակը, որպեսզի քրդերը հաստատվեն Սիրիայի նավթառատ շրջաններում: Նա նշեց, որ պատճառը քրդերի ֆինանսական կարիքներն են, հավելելով. «Հնարավոր է, որ ամերիկյան խոշոր նավթային ընկերություններից մեկը տեղակայվի այնտեղ»: