Մարտ 06, 2020 12:50 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. «Առաջիկայումկմեկնարկի ամերիկացի օկուպանտների դեմ Սիրիայի բանակի գործողությունը»

Նշելով, որ Թուրքիան, ԱՄն-ի հորդորով փորձում է կանխել Իդլիբի ազատագրումը, Սիրիայի նախագահը շեշտել է. «Իդլիբից հետո Սիրիայի արևելքում կմեկնարկեն ամերիկացի օկուպանտների դեմ բանակի գործողություները»:

Ռուսական 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Սիրիայի ու Թուրքիայի ժողովուրդներն իրար հետ թշնամություն չունեն և եթե Ռեջեբ Թայիբ Էրդողանը դադարեցնի աջակցել ահաբեկիչներին, երկու երկրների հարաբերությունները կբարելավվեն»:

Իդլիբի ազատագրումը համարելով Սիրիայի գերակայությունն Ասադը հավելել է.«Իդլիբի ազատագրման դեպքում, Սիրիայի բանակը շարժվելու է երկրի արևևլյան բոլոր այն շրջանների ազատագրման ուղղությամբ, որտեղ ամերիկացի օկուպանտների ներկայությունը առթել է ժողովրդի խիստ զայրութը»:

Սիրիայի նախագահն ասել է. «ԱՄՆ-ն ու այս երկրին աջակցող ահաբեկիչները գրավել են Սիրիայի կարևորագույն նավթահորերը»:

Անդրադառնալով Իրանի ու ՌԴ-ի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությանն Ասադը ասել է.«Դամասկոսը ժամանակ չի վատնելու եվրոպացիների հետ բանակցելու համար,  քանի որ Եվրոպան քաղաքական առումով լիովին ենթարկվում է ԱՄՆ-ին»:

Պիտակ