Մուստաֆա Ալ-Քազեմիին հանձնարարվել է ձևավորել Իրաքի կառավարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119171-Մուստաֆա_Ալ_Քազեմիին_հանձնարարվել_է_ձևավորել_Իրաքի_կառավարությունը
Իրաքի նախագահն այդ երկրի կառավարության ձևավորումը վստահել է անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Ալ-Քազեմիին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2020 13:27 Asia/Tehran
  • Մուստաֆա Ալ-Քազեմիին  հանձնարարվել է ձևավորել Իրաքի կառավարությունը

Իրաքի նախագահն այդ երկրի կառավարության ձևավորումը վստահել է անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Ալ-Քազեմիին։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, նոր կառավարություն ձևավորելուց Ադնան Ալ-Զարֆիի հրաժարվելուց հետո, նախագահ Բարհամ Սալեհը հինգշաբթի օրը տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների ներկայությամբ Ալ-Քազեմիին հանձնարարեց կառավարություն ձևավորել։

Մուստաֆա Ալ-Քազեմին մեկ ամիս ժամանակ ունի նոր կառավարությունը ներկայացնել Իրաքի խորհրդարան, վստահության քվե ստանալու համար։

Ադնան Ալ-Զարֆիի վարչապետության վերաբերյալ  շիա խմբերի ցուցաբերած անհամաձայնության հետևանքով ,  վերջինս  այսօր հրաժարվեց կառավարություն կազմել։