Մուստաֆա Ալ-Քազեմիին հանձնարարվել է ձևավորել Իրաքի կառավարությունը
Ապրիլ 09, 2020 13:27 Asia/Tehran
Իրաքի նախագահն այդ երկրի կառավարության ձևավորումը վստահել է անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Ալ-Քազեմիին։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, նոր կառավարություն ձևավորելուց Ադնան Ալ-Զարֆիի հրաժարվելուց հետո, նախագահ Բարհամ Սալեհը հինգշաբթի օրը տարբեր ֆրակցիաների ներկայացուցիչների ներկայությամբ Ալ-Քազեմիին հանձնարարեց կառավարություն ձևավորել։
Մուստաֆա Ալ-Քազեմին մեկ ամիս ժամանակ ունի նոր կառավարությունը ներկայացնել Իրաքի խորհրդարան, վստահության քվե ստանալու համար։
Ադնան Ալ-Զարֆիի վարչապետության վերաբերյալ շիա խմբերի ցուցաբերած անհամաձայնության հետևանքով , վերջինս այսօր հրաժարվեց կառավարություն կազմել։
Պիտակ