Պակիստան․ «Միացյալ Նահանգներն ապակայունացնում է տարածաշրջանը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i119527-Պակիստան_Միացյալ_Նահանգներն_ապակայունացնում_է_տարածաշրջանը
Մտահոգություն հայտնելով Հնդկաստանին հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու ԱՄՆ կառավարության որոշման կապակցությամբ, Պակիստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է․ «Այդ որոշումն ապակայունացնելու է տարածաշրջանը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2020 14:18 Asia/Tehran
  • Պակիստան․ «Միացյալ Նահանգներն ապակայունացնում է տարածաշրջանը»

Մտահոգություն հայտնելով Հնդկաստանին հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու ԱՄՆ կառավարության որոշման կապակցությամբ, Պակիստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է․ «Այդ որոշումն ապակայունացնելու է տարածաշրջանը»։

«Այն պայմաններում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքը Հնդկաստանին և վերջինիս ցուցաբերվող տեխնիկական ու լոգիստակական աջակցությունը, մտահոգության տեղիք են տալիս». նշել է Այեշե Ֆարուղին։

ԱՄՆ Պաշտպանության նախարարության և անվտանգության համագործակցության գործակալությունը երկուշաբթի օրը հայտարարել է․ «ԱՄՆ Պետպեպարտամենտը համաձայնել է 92 միլիոն դոլար արժողությամբ  տասը  Harpoon Block -2   հրթիռներ և հարակից սարքավորումներ վաճառել Հնդկաստանի կառավարությանը»:

Նշենք, որ Հնդկաստանը և Պակիստանը տարաձայնություն ունեն  որոշ հարցերի, այդ թվում Քաշմիրի շուրջ և  միմյանց մեղադրում են  ահաբեկչությանը սատարելու մեջ: