Պակիստան․ «Միացյալ Նահանգներն ապակայունացնում է տարածաշրջանը»
Մտահոգություն հայտնելով Հնդկաստանին հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու ԱՄՆ կառավարության որոշման կապակցությամբ, Պակիստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է․ «Այդ որոշումն ապակայունացնելու է տարածաշրջանը»։
«Այն պայմաններում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառքը Հնդկաստանին և վերջինիս ցուցաբերվող տեխնիկական ու լոգիստակական աջակցությունը, մտահոգության տեղիք են տալիս». նշել է Այեշե Ֆարուղին։
ԱՄՆ Պաշտպանության նախարարության և անվտանգության համագործակցության գործակալությունը երկուշաբթի օրը հայտարարել է․ «ԱՄՆ Պետպեպարտամենտը համաձայնել է 92 միլիոն դոլար արժողությամբ տասը Harpoon Block -2 հրթիռներ և հարակից սարքավորումներ վաճառել Հնդկաստանի կառավարությանը»:
Նշենք, որ Հնդկաստանը և Պակիստանը տարաձայնություն ունեն որոշ հարցերի, այդ թվում Քաշմիրի շուրջ և միմյանց մեղադրում են ահաբեկչությանը սատարելու մեջ: