Իրաքի բանակը համալրվում է արդիական զենքերով
Մայիս 14, 2020 14:25 Asia/Tehran
Իրաքի Զինված ուժերի գլխավոր հրամանատարության խոսնակը հայտարարել է, որ իրաքյան նոր կառավարությունը ծրագրում է մեծացնել իր սպառազինական կարողությունները և ստեղծել անվտանգության համակարգ՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար:
Յահյա Ռասուլը լրագրողների հետ զրույցում ասել է. «Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմին երկրի պաշտպանության նախարարի և ռազմական հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է բանակի զորեղացման և ահաբեկչական խմբավորումներին դիմակայելու անհրաժեշտությունը»:
Նա հավելել է.«Իրաքի նոր կառավարությունը փորձում է արդիական զինտեխնիկայով այդ երկրի ռազմական ուժը մեծացնելու և անվտանգության համակարգ ստեղծելու միջոցով հաղթահարել ահաբեկչությունը»:
Պիտակ