Մայիս 19, 2020 19:28 Asia/Tehran
  • Սիրիայի  ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են  մեծ քանակությամբ իսրայելական և ամերիկյան զենքեր

Սիրիայի հարավային հատվածում այդ երկրի զինված ուժերի կողմից հայտնաբերվել են իսրայելական ու ամերիկյան զենքեր:

Սիրիայի ՍԱՆԱ լրատվական գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդել է, որ այդ երկրի բանակի ստորաբաժանումները  Սիրիայի Դարաա և Սուվեյդա նահանգներում մաքրագործման գործողություններ իրականացնելով, կարողացել են հայտնաբերել ու առգրավել  մեծ քանակությամբ իսրայելական LAW և ամերիկյան հակատանկային  TAW և RPG հրթիռներ:

Ըստ հաղորդման, Սիրիայի բանակայիններն այդ գործողությունների ընթացքում հայտնաբերել են զենքի ու զինտեխնիկայի պահեստ և տասնյակ թունելներ, որոնք պատկանում են ահաբեկիչներին: 

Սիրիայի բանակն ավելի վաղ ևս տարբեր գործողությունների արդյունքում հայտնաբերել էր ահաբեկիչներին պատկանող ամերիկյան ու իսրայելական հրթիռներ ու տարատեսակ զենքեր:

ԱՄՆ-ի ահաբեկիչ զինծառայողները ներկա են Սիրիայի տարբեր հատվածներում և առանց Դամասկոսի ու ՄԱԿ-ի թույլտվության շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել և ապահովել ահաբեկչական խմբավորումներին: 

Պիտակ