Հուլիս 07, 2020 19:16 Asia/Tehran
  • Սիրիայի արևելքում ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորման ձերբակալությունը

Սիրիական բանակը երկրի արևելքում ձերբակալել է ԱՄՆ-ի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների:

Համաձայն «Ալ-Վաթան» թերթի Սիրիայի բանակային ուժերն այսօր հարձակվել են ահաբեկչական խմբավորման վրա, որը ներթափանցել էր ԱՄՆ ռազմակայանից Ալ-Թանֆ շրջանի (Սիրիայի հյուսիս-արևելք) Հոմս նահանգի արևելյան անկյունում գտնվող Ալ-Սուխնա քաղաք:

Սիրիական բանակի ուժերը սպանել են ահաբեկչական խմբավորման երեք անդամներին և ձերբակալել մի շարք այլ անձանց:

ԱՄՆ-ի ուժերի անօրինական ներկայությամբ Սիրիայի հյուսիս-արևելքում Միացյալ Նահանգները ոչ միայն աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, այլև թիրախավորում է սիրիական նավթի և բնական պաշարների թալանումը:

Սիրիայի կառավարությունը բազմիցս շեշտել է, որ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների գործողությունները Սիրիայում, այս երկրի  «գրավելու» նշանն է:

Պիտակ