Հուլիս 28, 2020 17:04 Asia/Tehran
  • Լիբանանի վարչապետն Իսրայելին մեղադրել Է հանրապետության ինքնիշխանության խախտման մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն Իսրայելին մեղադրել Է Լիբանանի պետության ինքնիշխանության դեմ ոտնձգությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի խախտման մեջ, որը հրադադարի ռեժիմ Է սահմանել լիբանանա-իսրայելական սահմանին 2006 թվականի ամռան հակամարտությունից հետո: Հուլիսի 28-ին այս հայտարարությամբ վարչապետը հանդես Է եկել Լիբանանի Պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելը վտանգավոր ռազմական Էսկալացիայի միջոցով վերստին քամահրել Է Լիբանանի ինքնիշխանությունը եւ խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւը»,- ընդգծել Է Դիաբը, որի խոսքից մեջբերում Է անում Al-Mayadeen հեռուստաալիքը: «Ես կոչ եմ անում առաջիկա օրերին հանդես բերելու զգոնություն՝ ուշադրության առնելով մեր սահմանին իրադրության վատթարացումը»,- հավելել Է կառավարության ղեկավարը: Հուլիսի 27-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ Իսրայելի հյուսիսի Դով լեռան շրջանում մի խումբ զինված գրոհայիններ հատել Է «կապույտ գիծը» (Լիբանանի հետ սահմանը – ծանոթ. խմբ.), ինչից հետո «Իսրայելի ստորաբաժանումները կրակ են բացել ահաբեկիչների վրա: Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով պատահարի մանրամաներին ծանոթ լիբանանյան աղբյուր, տեղեկացրել Է, որ շիաների «Հըզբոլլահ» կազմակերպության մարտիկները կառավարող հրթիռի միջոցով գրոհել են իսրայելական մարտական տեխնիկայի վրա լիբանանա-իսրայելական սահմանի շրջանում: Աղբյուրի տվյալներով՝ կազմակերպության կողմնակիցներն Իսրայելի զինված ուժերի ռազմական փոխարդամիջոցի վրա արկ են արձակել Շեբաայի վիճելի շրջանում: Իրենց կողմից «Հըզբոլլահի» ներկայցուցիչները հայտարարել են, որ «չեն մասնակցել Շեբաայի շրջանում միջադեպի ընդհարումներին եւ բաց մատերին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ