Լիբանանում ընթացող իրադարձությունների հիմնական նպատակը Դիմադրության առանցքին հարվածելն է
Անդրադառնալով Լիբանանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, և Դիմադրությանը հարվածելու ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ջանքերին, արաբ հայտնի լրագրող Աբդոլբարի Աթվանն ասել է. «Վերջին դեպքերի հիմնական նպատակը Հեզբոլլահին հարվածելն է»:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեսանյութի կապակցությամբ, «Ռայ Ալյոմ» ինտերնետային օրաթերթի գլխավոր խմբագիր Աբդոլբարի Աթվանն ասել է. «Ես համոզված եմ, որ այս միջադեպը պլանավորված գործողություն էր, որի հետևում կանգնած են ԱՄՆ-ն և Իսրայելը»:
Նա նշել է.«Պետք է հաշվի առնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը տեղյակ են Լիբանանի բոլոր անցուդարձերի մասին: Նրանք տասնյակ լրտեսներ ունեն Լիբանանում: Նրանց հինգերորդ հենասյունը ակտիվ է Լիբանանում: Հենց այն մարդիկ ովքեր ցանկանում են այդ երկիր վերադառնա գաղութատիրությունը, նրանք ովքեր դեմ են Դիմադրությանը, նրա զենքին, Պաղեստինին ու արաբական աշխարհին: Անշուշտ, Միացյալ Նահանգները և Իսրայելը տեղյակ էին ամոնիումի նիտրատի առկայության մասին և այն պահել էին հարմար առիթի համար: Նրանք բազմիցս սպառնացել էին, որ պայթեցնելու են Լիբանանը, պնդելով, որ Հեզբոլլահը զենքի պահեստ ունի Բեյրութի նավահանգստում և օգտագործում է նավահանգիստը ՝ զենք ներմուծելու համար»:
Աթուանն ընդգծել է, որ պայթյունից առավելագույնս շահում է Իսրայելը: Հնարավոր է, որ պայթյունի պատճառը ռումբ եղած լինի կամ լազերով բարձրացրած լինեն պահեստի ջերմաստիճանը:
Նա հավելել է. «Լիբանանում իրադարձությունների հիմնական նպատակը դիմադրությանը հարված հասցնելն է: Նրանք ցանկանում են լիբանանցիներին հանել Հեզբոլահի դեմ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian