Կատարը մերժել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի քարտուղարության հակաիրանական հաղորդագրությունը
Կատարի ԱԳ նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի քարտուղարության հրապարակած հաղորդագրությունը չի ներկայացնում խորհրդի անդամ երկրների դիրքորոշումը:
Ինչպես հաղորդում է Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը, ահաբեկչության դեմ պայքարի ոլոլորտում Կատարի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Մոթլաղ Բին Մաջեդ Ալ-Ղահթանին արձագանքելով Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու անհրաժեշտության մասին Պարսից ծոցի համագործակցության խորհրդի քարտուղարության վերջերս հրապարակած հաղորդագրությանը, ասել է. «Պարսից ծոցի համագործակցության խորհրդի դիրքորոշումները հիմնված են ոչ թե խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունների, այլ որոշումների վրա, որ հրապարակվում են անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքում»:
Ալ-Ղահթանին ընդգծել է.«Իրանի դեմ ներկայիս պատժամիջոցները չեն հանգեցնելու դրական արդյունքների, և չեն նպաստելու ճգնաժամերի կարգավորանը, քանի որ ճգնաժամերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով»:
Վերջերս Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նայիֆ Ֆալլահ Մուբարաք ալ-Հիջրաֆը նամակ էր հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որում կոչ էր արել երկարաձգել Իրանի զենքի էմբարգոն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio