Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախվել են ամերիկյան երկու անօդաչու սարքեր
Օգոստոս 19, 2020 08:43 Asia/Tehran
Իրազեկ աղբյուրները հայտնում են, Սիրիայի Իդլիբ նահանգում բախվել են ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքեր:
Չորեքշաբթի օրը, Ֆարս լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիրիական աղբյուրների համաձայն ՝ վթարի ենթարկված անօդաչուներից մեկը MQ-9 Reaper տիպի հեռակառավարվող սարք է:
Անօդաչու այս տիպը հիմնականում հայտնի է որպես կործանիչ ինքնաթիռ, բայց միևնույն ժամանակ, այն ի վիճակի է նաև տեղեկություններ հավաքել:
Ըստ հաղորդման, ԱՄՆ պաշտպանության նախարարը հաստատել է Իդլիբում ամերիկյան երկու անօդաչու ինքնաթիռի կործանման մասին լուրերը:
Սիրիայի կառավարությունն իր տարածքում ամերիկյան զորքերի առկայությունը համարում է օկուպացիոն և հակասում է միջազգային իրավունքին:
Պիտակ