Հեզբոլլահի գլխավոր քարտուղար. «Միացյալ Նահանգները պատերազմ է հրահրում տարածաշրջանում»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124621-Հեզբոլլահի_գլխավոր_քարտուղար._Միացյալ_Նահանգները_պատերազմ_է_հրահրում_տարածաշրջանում
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը Մոհառամ ամսվա երրորդ գիշերն ունեցած ելույթում ասել է. «Միացյալ Նահանգները տարածաշրջանում պատերազմ է հրահրում»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2020 08:21 Asia/Tehran
  • Հեզբոլլահի գլխավոր քարտուղար. «Միացյալ Նահանգները պատերազմ է հրահրում տարածաշրջանում»

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը Մոհառամ ամսվա երրորդ գիշերն ունեցած ելույթում ասել է. «Միացյալ Նահանգները տարածաշրջանում պատերազմ է հրահրում»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Նշելով, որ ԱՄՆ-ն, արևմտյան երկրները, և որոշ արաբական երկրներ միջամտում են տարածաշրջանի ներքին գործերին, Սեյեդ Հասան Նասրոլլահը խոսքն ուղղելով ամերիկացիներին ասել է.«Ինչո՞ւ դուք իրավունք ունեք միջամտել այլ երկրների ներքին գործերին, իսկ մենք և ուրիշներն իրավունք չունենք օգնել տարածաշրջանի ժողովրդին»:

«ԱՄՆ-ն կարող է պատերազմ հրահրել և  իր իրավունքն է համարում Եմենում և այլ երկրներում ջարդ ու փշուր անել երեխաների ոսկորները, բայց ոչ ոք իրավունք չունի անգամ մի բառ ասել ու դատապարտել այդ արարքը», հավելել է Դիմադրության առաջնորդը:

Սեյեդ Հասան Նասրոլլահի խոսքերով՝ ԱՄՆ-ն աշխարհի ժողովուրդների առջև ծառացած մեծագույն մարտահրավերն է և միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված սպառնալիքը:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը  ասել է.« Սիոնիստական ռեժիմիմը  տարածաշրջանի իսկական պատուհասն է: Եթե որևէ մեկը փորձի դիմակայել այդ ռեժիմին պետք է ծանոթ լինի Պաղեստինի պատմությանը»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio