Իրաքի խորհրդարանի պատգամավորները պահանջում են ամերիկյան զինուժի դուրսբերումն այդ երկրից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125065-Իրաքի_խորհրդարանի_պատգամավորները_պահանջում_են_ամերիկյան_զինուժի_դուրսբերումն_այդ_երկրից
Իրաքի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջել են իրագործել ամերիկյան զինուժի այդ երկրից դուրսբերման մասին ընդունված որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2020 13:38 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանի պատգամավորները պահանջում են ամերիկյան զինուժի դուրսբերումն այդ երկրից

Իրաքի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջել են իրագործել ամերիկյան զինուժի այդ երկրից դուրսբերման մասին ընդունված որոշումը:

Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քարիմն այդ երկրի կառավարությանը կոչ է արել ամերիկյան կողմի հետ բանակցություններում, Վաշինգտոնից պահանջել հարգել Իրաքի ինքնիշխանությունը և այդ երկրից դուրս բերել իր ուժերին:

Ալ-Ֆաթհ կոալիցիայի ներկայացուցիչ Ահմադ Ալ-Ասադին ևս ասել է.«Այս կոալիցիան Իրաքում ամերիկյան զինուժի մնալու կապակցությամբ իր անհամաձայնությունն է փոխանցել վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիին»:

«Իրաքցիներ» կոալիցիայի ներկայացուցիչ Հասան ալ-Ջենաբին նույնպես ասել է, որ Բաղդադի և Վաշինգտոնի բանակցությունները չեն կարող խոչընդոտել ամերիկյան զինուժի արտաքսման մասին Իրաքի խորհրդարանի ընդունած որոշման իրագործմանը:
Իրաքի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարցերի , այդ թվում ՝ այդ երկրում ամերիկյան զինուժի ներկայության շուրջ:
Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին վավերացրել է Իրաքից ամերիկյան զինուժի  դուրսբերման մասին նախագիծը: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio