Իրաքի խորհրդարանի պատգամավորները պահանջում են ամերիկյան զինուժի դուրսբերումն այդ երկրից
Իրաքի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ պահանջել են իրագործել ամերիկյան զինուժի այդ երկրից դուրսբերման մասին ընդունված որոշումը:
Իրաքի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Քարիմն այդ երկրի կառավարությանը կոչ է արել ամերիկյան կողմի հետ բանակցություններում, Վաշինգտոնից պահանջել հարգել Իրաքի ինքնիշխանությունը և այդ երկրից դուրս բերել իր ուժերին:
Ալ-Ֆաթհ կոալիցիայի ներկայացուցիչ Ահմադ Ալ-Ասադին ևս ասել է.«Այս կոալիցիան Իրաքում ամերիկյան զինուժի մնալու կապակցությամբ իր անհամաձայնությունն է փոխանցել վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիին»:
«Իրաքցիներ» կոալիցիայի ներկայացուցիչ Հասան ալ-Ջենաբին նույնպես ասել է, որ Բաղդադի և Վաշինգտոնի բանակցությունները չեն կարող խոչընդոտել ամերիկյան զինուժի արտաքսման մասին Իրաքի խորհրդարանի ընդունած որոշման իրագործմանը:
Իրաքի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարցերի , այդ թվում ՝ այդ երկրում ամերիկյան զինուժի ներկայության շուրջ:
Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին վավերացրել է Իրաքից ամերիկյան զինուժի դուրսբերման մասին նախագիծը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio