Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութում
Սեպտեմբեր 10, 2020 14:12 Asia/Tehran
Լիբանանյան աղբյուրները հայտնում են Բեյրութի նավահանգստում բռնկված խոշոր հրդեհի մասին:
Ալ-Նաշրա լրատվական կայքի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Բեյրութի նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ փրկարարները փորձում են մարել կրակը:
Լիբանան 24 լրատվական կայքy հաղորդել է, որ հրդեհի պատճառներն անհայտ են:
LBC լրատվական կայքը հաղորդել է, որ հինգշաբթի օրը հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստի Ազատ շուկայի տարածքում, նավթի և ռետինի պահեստում:
Լիբանանի բանակը հայտարարել է, որ բանակի ուժերը կմասնակցեն հրդեհաշիջման աշխատանքներին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian