Իսրայելում ցուցարարները փակել են Բենգուրինի օդանավակայանի ճանապարհը
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերի մասնակիցները փակել են Բենգուրինի օդանավակայան տանող ճանապարհը ՝ կանխելու վարչապետի այցը Վաշինգտոն:
Նեթանյահուն մեկնելու է Վաշինգտոն `ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր ստորագրելու համար:
Բողոքարարները մի քանի շաբաթ անընդմեջ, շաբաթ և կիրակի գիշերները, զանգվածային ցույցեր են կազմակերպում Նեթանյահուի դեմ, հայտարարելով, որ ցույցերը շարունակվելու են, մինչև Նեթանյահուի հրաժարականը:
Օկուպացված տարածքներում վերջին ամիսներին հաճախակի են տեղի ունենում ցույցեր՝ Բենիամին Նեթանյահուի կոռումպացվածության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ նրա կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:
Ցուցարարները պահանջում են Նեթանյահուի հրաժարականը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian