Պակիստանը հերքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իր ներկայության վերաբերյալ լուրերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i126266-Պակիստանը_հերքում_է_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտությունում_իր_ներկայության_վերաբերյալ_լուրերը
Պակիստանի ԱԳՆ խոսնակը հերքում է Ղարաբաղում, Հայաստանի զինված ուժերի դեմ Ադրբեջանի ուժերի կողքին այդ երկրի զինվորականների ներկայության մասին լուրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2020 12:30 Asia/Tehran
  • Պակիստանը հերքում  է Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունում իր ներկայության վերաբերյալ լուրերը

Պակիստանի ԱԳՆ խոսնակը հերքում է Ղարաբաղում, Հայաստանի զինված ուժերի դեմ Ադրբեջանի ուժերի կողքին այդ երկրի զինվորականների ներկայության մասին լուրերը:

ԻՌՆԱ-ի համաձայն, Զահեդ Հաֆիզ Ջուդրին այսօր մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Ղարաբաղում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինուժի կողքին Պակիստանի բանակի ներկայության մասին հաղորդումները անպատասխանատու հայտարարություններ են»: Նա ընդգծել է.«Այս հակամարտությունը վտանգավոր է տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար»:

Պակիստանի ԱԳՆ խոսնակը սատարում է Ադրբեջանի դիրքորոշմանը  և շեշտել որ  Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա»: