Սիրիայի Գոլանի զավթված տարածքում կայացել է Իսրայելի ռեժիմի կառավարության նիստը
Սիրիայի ապագայի մասին Ժնևում կայացած խաղաղության նիստի արդյունքները, որով հնարավոր է միջազգային հանրությունը ճնշում գործադրի Իսրայելի վրա Գոլանի զավթված տարածքներից նահանջելու կապակցությամբ, մտահոգել է Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:Վերջինս հավակնել է թե Գոլանի գրավյալ բարձունքները կմնան Իսրայելի տրամադրության տակ»:
Լիբանանյան «Ալ-Նաշրա» ինտերնետային կայքը հաղորդել է, որ կիրակի օրը Սիրիայի Գոլանի զավթված տարածքում կայացած Իսրայելի կառավարության անդրանիկ նիստի ընթացքում Բենիամին Նեթանյահուն ամենայն հանդգնությամբ միջազգային հանրությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Իսրայելի վերահսկողությունը Գոլանի գրավյալ բարձունքներում:
«Անկախ այն բանից թե Սիրիայի իրադարձությունները, որ ուղղությամբ են զարգանում, Իսրայելի սահմանային գիծն անփոփոխ կմնա».-հավելել է նա:
«Իսրայել Թայմզ» օրաթերթը գրել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետը կիրակի օրն իր կառավարության անդրանիկ նիստը անցկացրել է Գոլանի բարձունքներում, որպեսզի ցույց տա, թե չնայած միջազգային ճնշումներին երբեք պատրաստ չէ այդ ռազմավարական նշանակություն ունեցող զավթված տարածքը հանձնել:
Սա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը պնդում են, որ Սիոնիստական ռեժիմը պետք է նահանջի Գոլանի զավթված տարածքից: