Ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար
Իրանի պարսից լեզվի ու գրականության ակադեմիայի տնօրենն ասել է.«Աֆղանստանի ժողովուրդն ավելի քան չորս տասնամյակ տառապում է ամեն տեսակ խնդիրների, այդ թվում ահաբեկչական հարձակումների պատճառով»:
Իրանի Պարսից լեզվի ու գրականության ակադեմիայի տնօրեն Ղոլամալի Հադադ Ադելը շաբաթ օրը Թեհրանում Աֆղանստանի դեսպանի հետ հանդիպման շրջանակում «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է.«Ահաբեկչությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի միակ ճանապարհն ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկիչներ պատրաստողների դեմ պայքարն է»:
Դատապարտելով օրերս Քաբուլի համալսարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը, Ղոլամալի Հադադ Ադելն ասել է.«Օտարերկրյա ուժերը ահաբեկիչներին հանում են տարածաշրջանի ժողովուրդների դեմ, ուստի այս պայմաններում մուսուլմանների միասնությունն անհրաժեշտություն է»:
Երկուշաբթի օրը երեք զինված անձինք մտել են Քաբուլի համալսարան և ռումբի պայթյունից հետո, կրակել են ուսանողների ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է 22 և վիրավորվել ավելի քան 40 ուսանող:
Իրանի կառավարությունն ու ժողովուրդը ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին: