Քարբալայում տեղի է ունեցել նահատակներ Սոլեյմանիի և Ալ-Մոհանդեսի հիշատակի արարողությունը
Քարբալայում գտնվող Իրանի հյուպատոսարանում տեղի է ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ու Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի նահակության առաջին տարելիցի արարողությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը կայացած արարողությանը մասնակցել են քաղաքական, կրոնական, տեղական պատասխանատուներ ու Քարբալա նահանգի քոչվոր ցեղերի շեյխեր: Արարողության ժամանակ, Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին ասել է.«Դիմադրության հրամանատարների արյունը երբեք չի ոտնահարվելու և մենք լուծելու ենք նրանց վրեժը»:
Արարողության մասնակիցները կարևորել են նահատակներ Սոլեյմանիի ու Ալ-Մոհանդեսի ճանապարհը շարունակելու, նրանց սպանության հեղինակներին ու գործադրողներին պատժելու և տարածաշրջանից ու Իրաքից ամերիկացի զորայիններին արտաքսելու անհրաժեշտությունը:
Արդեն մեկ շաբաթ, Իրաքի տարբեր քաղաքներում տեղիօ են ունենում Դիմադրության հրամանատարների նահատակության առաջին տարելիցի առիթով արարողությունների, ծեսերի ու տարբեր համաժողովներ: