Կատարի արտգործնախարար. Իրանի հետ հարաբերություններում փոփոխություն չի լինի
Կատարի արտգործնախարարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների հետ այդ երկրի համաձայնությունը չի ազդի այլ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերությունների վրա:
Հինգշաբթի օրը Financial Times- ին տված հարցազրույցում, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման ալ-Սանին ասել է, որ Կատարի երկկողմ հարաբերությունները հիմնված են անկախ որոշումների և ազգային շահերի վրա:
Ռահման ալ-Սանին ասել է, որ Դոհայի բարեկամական հարաբերությունները Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ շամանակի հարց է և Կատարը ցանկանում է լուծումներ գտնել տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար:
Երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայի Ալ-Աուլա քաղաքում տեղի ունեցավ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովի 40-րդ նիստը:
Ալ-Աուլա քաղաքում տեղի է ունեցել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արաբական անդամ երկրների գագաթնաժողովը, որին ներկա չէին Սաուդյան Արաբիայի թագավորը, Օմանի սուլթանը, Աբու Դաբիի թագաժառանգը և Բահրեյնի թագավորը: