Ադրբեջանի Հանրապետությունն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը տիեզերական ոլորտում
Թուրքիայի տիեզերական գործակալության նախագահ Սարդար Հուսեյնը Ադրբեջան կատարած այցի ընթացքում հետաքրքրություն է հայտնել տիեզերական ոլորտում Ադրբեջանի հետ սերտ համագործակցության հետ կապված:
Ինչպես Trend-ին հայտնել են «Ազերկոսմոս»-ից, Սարդար Հուսեյնը պատվիրակության հետ քննարկել է Թուրքիայի ազգային տիեզերական ծրագրի ռազմավարական նպատակները:
«Բացի դրանից՝ հանդիպմանը խոսվել է Թուրքիայի կողմից հայրենական տիեզերական սարքերի արտադրության, 2023 թվականին Լուսին թռչելու ծրագրերի և 2028 թվականին Թուրքիայի առաջին քաղաքացուն տիեզերք ուղարկելու մասին:
Հանդիպման ընթացքում թուրքական կողմին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել «Ազերկոսմոս»-ի գործունեության, հեռահաղորդակցության, հեռարձակման և երկրի մակերևույթի հեռահար զոնդավորման, Azerspace-1, Azerspace-2 և Azersky արբանյակների օգտագործմամբ մատուցվող ծառայությունների վերաբերյալ»,- նշել են «Ազերկոսմոս»-ից:
Հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է երկու երկրների բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման, տիեզերական ոլորտում նրանց տեսական և գործնական գիտելիքների կատարելագործման նպատակով փորձի փոխանակման կարևորությունը:
orakarg.com