Բարհամ Սալեհ. Իրաքում օտարերկրյա զորայինների ներկայությունը ժամանակավոր է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i134342-Բարհամ_Սալեհ._Իրաքում_օտարերկրյա_զորայինների_ներկայությունը_ժամանակավոր_է
Իրաքի նախագահը շեշտել է, որ Բաղդադը դեմ է այդ երկրում օտարերկրյա զորայինների մշտական ներկայությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 25, 2021 11:11 Asia/Tehran
  • Բարհամ Սալեհ. Իրաքում օտարերկրյա զորայինների ներկայությունը ժամանակավոր է

Իրաքի նախագահը շեշտել է, որ Բաղդադը դեմ է այդ երկրում օտարերկրյա զորայինների մշտական ներկայությանը:

Իրաքի նախագահ Բարհամ Սալեհն անդրադարձել է այդ երկրում արտերկրյան զորայինների ժամանակավոր ներկայության վերաբերյալ Բաղդադի ու Վաշինգտոնի դիրքորոշումներին, ասելով.«Իրաքում ու Սիրիայում դեռ գոյություն ունեն ահաբեկիչներ և ահաբեկչության դեմ պայքարը պետք է շարունակվի»:

Ընդգծելով Իրանի հետ բարեկամական հարաբերությունները, Բարհամ Սալեհը հույս է հայտնել, որ Բաղդադի ու Թեհրանի հարաբերություններն ու ջանքերը կհանգեցնեն տարածաշրջանում կայունություն հաստատման:

Նշելով, որ իր երկիրը ջանքեր է գործադրում Պարսից ծոցի համագործակցության անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ, Սալեհը հավելել է.«Իրաքը կարող է կարևոր դերակատարություն ունենալ տարածաշրջանում»:

2003թ. ի վեր, ԱՄՆ-ի օկուպանտ ուժերը տեղակայվել են Իրաքում:  Իրաքի ժողովուրդն ու խմբերը պահանջում են ԱՄՆ-ի ուժերի հեռացումը, իսկ խորհրդարանը վավերացրել է երկրից օտարերկրյա զորուժի դուրսբերման մասին նախագիծը: