Հազարավոր եմենացիներ բողոքել են սաուդյան-ամերիկյան կոալիցիայի շարունակական հարձակումների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i134538-Հազարավոր_եմենացիներ_բողոքել_են_սաուդյան_ամերիկյան_կոալիցիայի_շարունակական_հարձակումների_դեմ
Եմենի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ, դատապարտելով իրենց երկրի վրա սաուդյան-ամերիկյան կոալիցիայի շարունակական ագրեսիան և հարձակումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2021 06:49 Asia/Tehran

Եմենի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ, դատապարտելով իրենց երկրի վրա սաուդյան-ամերիկյան կոալիցիայի շարունակական ագրեսիան և հարձակումները:

 Սաադայում և մի շարք  այլ քաղաքներում ուրբաթ օրն անցկացված «Ամերիկյան ագրեսոր կոալիցիայի շրջափակումը սպանում է Եմենի ժողովրդին» կոչով ցույցերի մասնակիցները  դատապարտել են իրենց երկրի դեմ ուղղված ռազմական ագրեսիան:

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել, պահանջելով շարունակել Մարեբի ազատագրման գործողությունը:

Ալ-Դալա նահանգի Դամաթ քաղաքի բնակիչները  նույնպես բողոքել են Եմենի պաշարման ու իրենց հայրենակիցների սպանության դեմ:

 Մարբում բախումները սկսվել են մի քանի օր առաջ,  երբ Եմենի բանակը և Անսարալլահի ժողովրդական կոմիտեները վերահսկողության տակ առան Մարեբի տարածքում գտնվող Սաուդյան  կոալիցիայի «Քուֆլ» ռազմաբազան:

Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կողմից Եմենում մղվող պատերազմի մեկնարկից մինչ այժմ սպանվել և վիրավորվել են տասնյակ հազարավոր և տեղահանվել միլիոնավոր եմենցիներ: