Եմենի բանակը խոցել է սաուդյան կոալիցիայի լրտեսական ԱԹՍ
Մարտ 02, 2021 06:21 Asia/Tehran
Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են սաուդյան կոալիցիային պատկանող հետախուզական ԱԹՍ:
Եմենի ԶԼՄ-ները հայտնել են, որ սաուդյան կոալիցիան երկուշաբթի օրը թիրախավորել է Ալ-Հուդայդա նահանգի խաղաղ բնակիչների տները:
Ըստ այդ հաղորդումների, կոալիցիայի լրտեսական ԱԹՍ-ն խոցվել է Հայս շրջանում:
Հատկանշական է, որ այս հարձակումից մեկ օր առաջ, սաուդյան կոալիցիան հայտարարեց, որ Եմենի բանակը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Ռիադի և Սաուդյան Արաբիայի հարավային շրջանների դեմ:
Եմենի բանակը բազմիցս նախազգուշացրել է սաուդյան կոալիցիային՝ հարձակումները և Եմենի պաշարումը շարունակելու կապակցությամբ, նշելով, որ հրթիռներով ու ԱԹՍ-ներով է պատասխանելու Ռիադի գործողություններին: