Թալիբան. ԱՄՆ-ն փորձում է խախտել Կատարի համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i136820-Թալիբան._ԱՄՆ_ն_փորձում_է_խախտել_Կատարի_համաձայնագիրը
Թալիբներն ԱՄՆ-ն մեղադրել են Կատարի մայրաքաղաք Դոյահում ստորագրված համաձայնագիրը խախտելու փորձ անելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2021 05:47 Asia/Tehran
  • Թալիբան. ԱՄՆ-ն փորձում է խախտել Կատարի համաձայնագիրը

Թալիբներն ԱՄՆ-ն մեղադրել են Կատարի մայրաքաղաք Դոյահում ստորագրված համաձայնագիրը խախտելու փորձ անելու մեջ:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը խմբավորումը հայտարարևել է, որ ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրն Աֆղանստանում խաղաղություն հատսատելու ամենակարճ ճանապարհն է, սակայն այդ երկրից իր զորուժը դուրս չբերելու Վաշինգտոնի քայլը խախտում է համաձայնագիրը:

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանում պատերազմի երկարացումը ֆինանսական կորուստներ կպատճառի Դոհայի համաձայնագիրը խախտող կողմին:

Խմբավորումը սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Աֆղանստանում տեղակայված օտարերկրյա զորուժի դեմ, եթե ԱՄՆ-ը սահմանված ժամկետում այդ երկրից  դուրս չբերի իր զորուժը: