Մեկնարկել է Աֆղանստանից օտարերկրյա զորուժի դուրսբերման գործընթացը
Ապրիլ 30, 2021 05:14 Asia/Tehran
ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարել է Աֆղանստանից դաշինքի և ամերիկյան ուժերի դուրսբերման մեկնարկի մասին:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան, որը չի ցանկացել ներկայանալ, հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման համաձայն, դաշինքը սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից:
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները ապրիլի կեսերին որոշում են կայացրել՝ մինչ մայիսի 1-ը իրենց զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Գործընթացը մեկնարկել է և լինելու է համակարգված», - ասել է ՆԱՏՕ-ի մեկ այլ պաշտոնյա:
Արտասահմանյան ուժերը երկու տասնամյակի օկուպացիայից հետո լքում են Աֆղանստանը ՝ այդ երկիրը թողնելով պատերազմների, բռնությունների, անապահովության և թմրանյութերի վաճառքի աճի ճգնաժամի մեջ:
Պիտակ